ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Հայատառ թուրքերեն գրականության ազդեցությունը

Հայատառ թուրքերեն գրականության ազդեցությունը
18.12.2012 | 11:43

Այսօր Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում տեղի կունենա Հասմիկ Ստեփանյանի` «Հայերի ներդրումն Օսմանյան կայսրությունում» գրքի ռուսերեն հրատարակության շնորհանդեսը:
Գրքում հեղինակը ներկայացնում է Օսմանյան կայսրության պալատական, դիվանագիտական, վարչական, դատական, զինվորական բնագավառներում, բժշկության, քաղաքաշինության, արհեստների, առևտրի, գիտության, մշակույթի տարբեր ոլորտներում, ինչպես նաև սպորտի, հասարակական կազմակերպությունների ոլորտում արևմտահայության ունեցած մեծագույն ներդրումը։
Տպագրական, հրատարակչական ասպարեզը, հայատառ թուրքերեն և թարգմանական գրականությունն անմիջական ազդեցություն են ունեցել թուրք նոր գրականության ու լուսավորիչների սերնդի ձևավորման, թուրքերեն գրական լեզվի, թատրոնի, դրամատուրգիայի, լրագրողական ոլորտների ձևավորման ու զարգացման մեջ։
Գիրքը նվիրված է Կ. Պոլսի Հայոց պատրիարքության 550-ամյակին: 2011-ին արժանացել է Հայաստանի Հանրապետության նախագահի մրցանակին։ Այն հայերեն երկու հրատարակություն է ունեցել։ Սպասվում է գրքի թուրքերեն հրատարակությունը:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 4654

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ